Արդեն հայտնել էինք, որ այսօր Երևանում կողաշրջվել է 23 համարի ավտոբուսը, որի հետևանքով կա 14 վիրավոր: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանցից վեցը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն նրանցից մեկն արդեն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը:
Նա նշեց, որ իրենց մոտ տեղափոխված բոլոր վիրավորներն ամբողջական բուժօգնություն են ստացել: «Նրանց թվում կա մայր և որդի: Վերջինս 12 տարեկան է, ով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Մայրն իր բուժումը ստանում է մեզ մոտ: Ունենք 23 տարեկան աղջիկ, ով սթրեսային վիճակում է եղել: Մեզ մոտ գտնվող մյուս բոլոր վիրավորները թեթև վնասվածքներ ունեն և նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – փոխանցեց Բաբլումյանը:
Նա նաև հայտնեց, որ իրենց մոտ է ավտոբուսի վարորդը, ով ունի ունքի վնասվածք և կյանքին սպառնացող վտանգ ևս առկա չէ: Հավելենք, որ բոլոր վիրավորներն էլ ստացել են ամբողջական բուժօգնություն:
Նաիրա Հովհաննիսյան