Գիտնականները, ովքեր ուսումնասիրում են մարդկանց պահվածքը, վստահեցնում են, որ կա ուղիղ կապ մարդու բնավորության և նրա ամենօրյա պահվածքի միջև:
AdMe.ru-ն գտել է օրինակներ այն մասին, թե ինչպես են ամենօրյա գործողությունները բացահայտում մեր անձի գաղտնիքները:
Սնվելու սովորույթներ
Մեր վերաբերմունքը կյանքի հանդեպ արտացոլվում է նաև սննդի հարցում.
- եթե դուք դանդաղ եք ուտում, ապա գնահատում եք կյանքը և սովոր եք ամեն ինչ վերահսկողության տակ պահել,
- եթե արագ եք ուտում, ապա անհամբեր եք, ամբիցիոզ, բաց եք նոր փորձի համար,
- եթե սիրում եք նոր ուտեստներ փորձել, ապա սիրում եք ռիսկ ու արկածներ,
- խառնում եք կերակուրը, ապա պատասխանատու եք, սակայն հաճախ ճիշտ չեք դնում նպատակները,
- եթե առանձնացնում եք կերակուրն ափսեում և ամեն մթերքն առանձին ուտում, ապա սովոր եք կյանքի մանրամասն պլանավորմանը:
Բաժակ
Տեսակետ կա, թե խմելու ձևը ևս ցույց է տալիս մարդու բնավորությունը
- նայում եք բաժակին, ապա մտածկոտ և նպատակասլաց եք,
- նայում եք բաժակի ծայրին, ապա շուտ եք վստահում մարդկանց, անհոգ են, հաճախ լսում եք ուրիշի կարծիքը:
- սիրում եք պառկել լոգարանում, ապա դժվար է ձեզ հունից հանել, հանգիստ եք,
- համատեղում եք լոգանք ընդունելն ու ատամներ լվանալը, ապա դուք հեշտ եք կողմնորոշվում շատ հարցեր պարունակող դեպքերում, անհամբեր եք:
- եթե լոգանք ընդունելիս երգում եք, ապա ձեր վրա վստահ եք, շփվող և ունեք շատ ընկերներ,
- արագ եք լոգանք ընդունում, ապա հոգատար եք, ուրիշի հետաքրքրությունները վեր եք դասում,
- սիրում եք մտածել և երազել լոգանք ընդունելիս, ապա դուք ունեք հումորի լավ զգացում, ստեղծագործական ձիրք:
Հանգիստ
Այն, թե ինչպես է մարդը սիրում անցկացնել իր ազատ ժամանակը, խոսում է այլ մարդկանց հետ շփվելու իր կարողության մասին. եթե դուք ժամանակ եք անցկացնում`
- գիրք կարդալով, ապա ձեզ մոտ զարգացած է այլ մարդկանց հանդեպ կարեկցանքը
- դիտում եք հեռուստացույց և խաղում համակարգչով, ապա դուք դժվարությամբ եք ընդունում այլ մարդկանց հայացքները:
Զուգարանի թուղթ
Համաձայն վերջին հետազոտությունների, մարդու բնավորությունը ցուցադրվում է նույնիսկ զուգարանի թղթից օգտվելու ձևից: Եթե դուք զուգարանի թուղթը կախում եք.
- ծայրը դեպի դուրս, ապա ձեզ մոտ զարգացած են առաջնորդի հատկությունները,
- ծայրը դեպի ներս, ապա հարաբերություններում դուք զիջողի և ենթարկվողի կարգավիճակում եք: