![](https://armlur.am/wp-content/uploads/2017/06/18870634_10211704264555405_977228004_o.jpg)
Արդեն հայտնել էինք, որ այսօր Երևանում կողաշրջվել է 23 համարի ավտոբուսը, որի հետևանքով կա 14 վիրավոր: ArmLur.am-ը տեղեկացրել էր նաև, որ նրանցից վեցը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն նրանցից մեկը հետո արդեն տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ բոլոր վիրավորներն ամբողջական բուժօգնություն են ստացել: Քիչ առաջ տեղեկացանք, որ 5 տուժած քաղաքացիներն էլ արդեն դուրս են գրվել: