«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Որքան ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խոսում է միայն քաղաքային դպրոցները միավորելու և խոշորացնելու մասին, մեր տեղեկություններով, դրան զուգահեռ մարզպետարաններում քննարկումներ ու աշխատանքներ են իրականացվում գյուղական համայնքներում գործող դպրոցներն օպտիմալացնելու ուղղությամբ:
Նախարար Լևոն Մկրտչյանի՝ թեմայի շուրջ տարբեր առիթներով հնչեցրած մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ ինքը դեմ է գյուղերում գործող դպրոցները փակելուն, բայց մյուս կողմից էլ դրա ջատագով մարզպետարաններն իրավասու չեն վերջնական որոշում կայացնելու: Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը:
«Ինձ համար սկզբունքային է, որ պետք է բնակավայրն ունենա դպրոց: Բայց եթե որևէ գյուղում կա 7-8 երեխա ունեցող դպրոց և մեկ կմ-ի վրա գործում է մեկ այլ դպրոց, ու ճանապարհն այնպիսին է, որ հնարավոր է տեղափոխվել, այդ հարցը կարելի է դիտարկել: Բայց յուրաքանչյուր դեպքը պետք է հստակ լինի»,-«ՀԺ»-ի հարցին պատասխանելով՝ ասաց Կրթության և գիտության նախարարը»,-գրում է թերթը:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում