
Իրանի Շիրազ քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկություններով՝ կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հայտնել է RT-ն՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 01:00-ին: Պայթյունի ալիքի պատճառով կոտրվել են խանութների և մոտակա շենքերի ապակիները: