![](https://armlur.am/wp-content/uploads/2017/06/2F5ECE3F-A9AA-4864-920F-3A781B2F1041_w1023_r1_s-1.jpg)
Ադրբեջանական azadliq.org-ն հաղորդում է, որ ադրբեջանական իշխանությունները միջազգային Կարմիր խաչ կազմակերպության ներկայացուցիրներին չեն թույլատրում այցելել Ադրբեջանում ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլըին:
Ադրբեջանցի իրավապաշտպան Օկթայ Գուլալըևի խոսքով, Բաքվի բանտից Կարմիր խաչի ներկայացուցիչներին ստել են, թե Մուխտարլըն այնտեղ չէ, որպեսզի հանդիպումը չկայանա:
Մուխտարլըին Կարմիր խաչի ներկայացուցիչներից թաքցնում են, որպեսզի չբացահայտվի լրագրողին խոշտանգումների ենթարկելու հանգամանքները, քանի որ նրա վրա խոշտանգման հետքեր կլինեն:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: