Եվրոպական միությունն անդրադարձել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի ձերբակալությանը:
Եվրոմիությունը կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատությունները:
«Մենք ակնկալում ենք, որ այս միջադեպը Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ կենթարկվի արդյունավետ և թափանցիկ հետաքննության»,- նշվում է Եվրամիության հայտարարության մեջ:
Եվրոպական միության արտաքին գործերի կոմիսար Ֆեդերիկա Մոգերինին անդրադառնալով Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխվելուց հետո ձերբակալված Աֆղան Մուխտարլըի գործին ասել է. «Ցանկացած անձի, առանց վկայության և ապացույցի ձերբակալելը հակասում է մարդու իրավունքների միջազգային նորմերին, ինչը դատապարտելի է: Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրում պարզ նշված է, որ չի կարելի որևէ մեկին առանց ապացույցի ձերբակալել կամ աքսորել»: