Ադրբեջանի վճռաբեկ դատարանը մերժել է ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի հայցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական bastainfo.com-ն հայտնում է,  որ հունիսի 2-ին Բաքվի վճռաբեկ դատարանը մերժել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի նկատմամբ առաջադրված մեղադրանքը բեկանելու վերաբերյալ հայցը:

Բայրամլըի փաստաբան Օքթայ Գուլալըևը դիմել է Բաքվի վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և ազատազրկումը տնային կալանքով փոխարինելու համար, սակայն Սաբալիի վերաքննիչ դատարանը մերժել է հայցը:

Մայիսի 26-ին Ադրբեջանա-վրացական սահմանին ձերբակալվել է ընդդիմադիր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:

Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:

Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման:

 




Լրահոս