ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 483 աշխատողների կրճատման գործընթացն արդեն սկսվել է:
Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից մայիսի 18-ին հավանության էր արժանացել ՊԵԿ աշխատակազմի Ակցիզային դրոշմանիշերի եւ դրոշմապիտակների բաժինը, հարկային (տարածքային) տեսչությունները (մարմինները), մաքսատները եւ մաքսային կետերը լուծարելու մասին որոշման նախագիծը: Այսինքն նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծել թվով 3 վարչություններ:
Ըստ ծրագրի` դրանք կներառվեն Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում` որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը:
Արդյունքում կստեղծվի Հարկ վճարողների սպասարկման վարչություն, Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն, Խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն, Հյուսիսային մաքսատուն-վարչություն, Հարավային մաքսատուն-վարչություն, Արեւելյան մաքսատուն-վարչություն, Արեւմտյան մաքսատուն-վարչություն, Արարատյան մաքսատուն-վարչություն, Ոչ առեւտրային կազմակերպությունների հսկողության բաժին ու Գնումների համակարգման բաժին:
ՊԵԿ-ում իրականացվող փոփոխությունների արդյունքում տարածքային հարկային եւ մաքսային մարմիններից գործելու են միայն վերադաս մարմինները: Արդյունքում ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձերի աճ, ինչը բավարարելու համար կպահանջվի 8 ամսվա համար շուրջ 1.5 մլրդ դրամ: