
Մայիսի 4-8-ը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել էր Յակոհամա (Ճապոնիա)` մասնակցելու Ասիական Զարգացման բանկի կառավարիչների 50-րդ տարեկան նիստին:
Ուշագրավ է, որ չորսօրյա այցի մասին հրապարակված տեղեկությունները բավականին սուղ է: Նշվում է միայն, որ Գաբրիելյանը հանդիպել է ԱԶԲ նախագահին:
Ստացվում է, եթե փոխվարչապետը գնացել է Ճապոնիա և չորս օրում ոչինչ չի արել, ապա պետք է առաջարկենք, որ այսուհետ այսպիսի հեռավոր վայրեր գնալու և գումար ծախելու փոխարեն, կարելի է օգտվել ժամանակակից կապի հնարավորություններից, մանավանդ, եթե չորսօրյա այցը սահմափակվել է միայն նիստին մասնակցելով:
Իհարկե լավ է, որ կառավարության անդամներն իրենց գործուղումների մասին հաշվետվություններ են ներկայացնում, սակայն այսպիսի անարդյունք այցերը պետք է վարչապետին հետևություններ անելու տեղիք տա: