
Երեկ հայտնի դարձավ, որ Հովսեփ Սիմոնյանի փոխարեն Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը: ՀՅԴ-ն Հովսեփ Սիմոնյանին այլ պաշտոնի առաջարկ է արել:
Իսկ ով է Արթուր Խաչատրյանը
Նախ նշենք, որ Խաչատրյանը փոխնախարարի պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի հունիսի 23-ին: Պաշտոնի անցնելու առթիվ նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով էր ներկայացրել իր ունեցվածքի և գույքի մասին հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է երկու բնակարան, INFINITI QX 4 մակնիշի ավտոմեքենա: 2016 թվականի հայտարարագրում նրա դրամական միջոները կազմել են 5 մլն 200 հազար դրամ և 6700 դոլար: Իսկ մեկ տարվա եկամուտն էլ կազմել է 13 մլն դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և ստացված փոխառություններից: