ՖՈՏՈ. Մեր աշխատանքը գնահատվեց նաև մրցանակի տեսքով. Հռիփսիմե Հակոբյանը՝ Սոչիում կայացած մրցանակաբաշխության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին Սոչիում կայացել է նոր ձեւաչափով մրցանակաբաշխություն, որտեղ հայ երգիչ-երգչուհիներից շատերն արժանացել են մրցանակների՝ հիմնականում «Տարվա երգ» անվանակարգում:

«Ժողովուրդ» օրաթերթն այս առթիվ զրուցեց համերգին մասնակցած երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հետ: Երգչուհին նշեց, որ դեռ Սոչիից չեն վերադարձել Երեւան եւ վայելում են մի քանի օրվա հանգիստը: «Հիմնականում բոլոր երգիչ-երգչուհիները «Տարվա երգ» մրցանակին են արժանացել: Մրցանակաբաշխությունը վերաբերում էր նրան, թե տարվա ընթացքում որ երգերն են արտիստների կողմից սիրվել»,- ասաց նա:

Հռիփսիմե Հակոբյանը հայտնեց, որ ինքն ու երգիչ Հայկոն մրցանակի են արժանացել «Քո սերը մի ուրիշ աշխարհ է» զուգերգի կատարման համար. «Շատ հաճելի է, որ բացի մեր երկրպագնուներից՝ մեր աշխատանքը գնահատվեց նաեւ մրցանակի տեսքով: Ջերմ հանդիսատես, գեղեցիկ երեկո, լավ կազմակերպված համերգ եւ լավ դրական էմոցիաներ»,- տպավորություններով կիսվեց Հռիփսիմե Հակոբյանը, ով, ի դեպ, Սոչի է մեկնել ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ:

Հավելենք, որ համերգային ծրագրով Սոչիում են Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը, Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Արամեն, վերջինիս կինը՝ Աննա Թովմասյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Սոֆի Մխեյանը եւ այլք:

Լիդա Եղիազարյան




Լրահոս