Սևանա լճում անհետացած ձկնորսներ՝ Կոլյան Սիմոնյանը և Սուրիկ Ասմարյանը դուրս էին եկել Սևանա լիճ՝ խեցգետնի որսի: Այս մասին ArmLur.am-ի հայտնեց Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գևորգյանը:
«Նրանք մոտավորապես 60-ն անց մարդիկ են: Ջրահեղձ եղած ձկնորսները ամուսնացած են և ունեն երեխաներ»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 2-ին ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ս.Ա.-ն եւ Կ. Ս.-ն ձկնորսական նավակով դուրս են եկել Սեւանա լիճ եւ չեն վերադարձել: Հունիսի 3-ին առավոտյան ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են ձկնորսության դուրս եկած եւ անհետացած Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին: