Որքան ունեցվածք է հասցրել կուտակել Աբրամ Բախչագուլյանը` պետական պաշտոնյա լինելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատի՝ բոլորովին վերջերս խորհրդի անդամ նշանակված Աբրամ Բախչագուլյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա ունի մեկ հողամաս եւ հասարակական նշանակության մեկ շինություն: Ըստ  պաշտոնական հայտարարագրի` նա չունի տուն, բնակարան: Փոխարենը ունի Ford Transit 100 2.4 մակնիշի մեկ բեռնատար ավտոմեքենա:

Բացի այս՝ Բախչագուլյանը հայտարարագրել է, որ երկու ընկերությունում ունի 50 եւ 25 հազար դրամի բաժնեմաս: Իսկ Բախչագուլյանի դրամական միջոցները կազմում են 150 հազար դոլար, 2 մլն դրամ եւ 20 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացած 3 մլն 160 հազար դրամը եւ 430 հազար դրամի չափ աշխատավարձը: Այս ամենը նա կուտակել է բացառապես պետական պաշտոնյա լինելով:




Լրահոս