ՖՈՏՈ. Խորհուրդներ, որոնց շնորհիվ ոտքերը մշտապես առողջ և իդեալական տեսք կունենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշտապես շտապելու, ոչ հարմար կոշիկի և երկար ժամանակ ստիպված կանգնելուց հետո մեր ոտքերն իսկապես անօգնական վիճակում են հայտնվում: Հենց այդ պատճառով էլ պետք է դրանց խնամքով վերաբերվել: Ներկայացնում ենք խորհուրդներ, որոնց շնորհիվ անթերի տեսք կունենաք:

Ոտքերը չոր պահեք

Ոտքերի հիգիենայի առաջին պայմաններից մեկը դրանք չոր պահելն է, քանի որ խոնավության բարձր մակարդակը կարող է սնկի առաջացման պատճառ հանդիսանալ: Որպեսզի ձեր ոտքերը միշտ չոր լինեն, անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների.

  • նախապատվություն տվեք բնական նյութերից պատրաստված կոշիկներին, որոնք շնչելու հնարավորություն են տալիս,
  • ձգտեք նույն կոշիկը մի քանի օր շարունակ չհագնել,
  • միանգամից չորացրեք ոտքերը` բաղնիքից դուրս գալուց հետո:

Ճիշտ հետևեք եղունգների խնամքին

 

Եղունգների ոչ ճիշտ ձևը կարող է սխալ աճի պատճառ դառնալ: Որպեսզի դրանից խուսափեք, հետևեք մի քանի կանոնների.

  • Եղունգները պետք է կտրել ուղիղ, առանց կլորության,
  • եղունգները չափից դուրս կարճ մի կտրեք, դա կարող է բերել ինֆեկցիայի:

Եթե եղունգի վնասվածությունը շատ է, ապա պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել: Այդպիսի բարդ իրավիճակներում պետք է դիմել բժշկի:

Պաբերաբար ոտքերի համար լոգանքներ կազմակերպեք

Որպեսզի ձեր ոտքերը մշտապես գեղեցիկ լինեն, իսկ ոտնատակերը` փափուկ, ապա պետք է ոտքերի համար շաբաթը մեկ անգամ 15-20 րոպեով լոգանքներ կազմակերպեք: Դրա համար կարող եք տարբեր բաղադրիչներ օգտագործել` սկսած սովորական աղից, վերջացրած տարբեր յուղերից:

Փափկեցնող քսուկ օգտագործեք

Ոտքերի համար քսուքը նույնքան կարևոր է, որքան ձեռքերի և դեմքի համար նախատեսված քսուքները: Այնպիսի միջոց ընտրեք, որն ունի փափկեցնող հատկություններ:

Մի′ մոռացեք ոտքերի մերսման մասին

Ոտքերի մերսումը լավ միջոց է, որն օգնում է ազատվել հոգնածությունից, լավացնել նյութափոխանակությունը և պահպանել ոտքերն առողջ: Ոտքերին օրական 5 րոպե տրամադրեք: Դրա համար կարող եք հատուկ մերսման սարք գնել:




Լրահոս