Բանակում մի քանի ամիս ծառայած Մայիս Գեղամյանն, ով ծանր հիվանդություն էր ձեռք բերել, մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակային մի քանի ամսվա ընթացքում ծանր հիվանդություն ձեռք բերած Մայիս Գեղամյանը, ով օստեոգեն սարկոմա (չարորակ ուռուցք) հիվանդության դեմ երկար պայքարում էր, այսօր մահացել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արուճ համայնքի ղեկավար Բագրատ Մարտիրոսյանը:

«Արդեն չորս տարի էր, որ այս վիճակում էր գտնվում: Հիվանդությունը ձեռք է բերել բանակում, չեմ կարող ասել, թե ինչ էր եղել պտճառը, բայց ոտքը կտրել էին, որից էլ այդ հիվանդությունը տարածվել է»,-ասաց նա:

Բագրատ Մարտիրոսյանի խոսքով՝ Մայիսն ունի և՛ քույր և՛ եղբայր: Եղբայրը ծառայում է Հայոց բանակում. «Մի ամսից կվերադառնա տուն, արդեն գյուղում է, եկել է եղբոր հուղարկավորությանը»:




Լրահոս