Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Իսկանդեր-M» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի առաջին արձակման տեսանյութը` ՌԴ սահմաններից դուրս:
«ՌԻԱ»-ն հայտնում է, որ հրթիռի արձակումն իրականացել է Ռուսաստանի և Տաջիկստանի միջև տեղի ունեցած համատեղ զորավարժությունների ժամանակ։
Զորավարժությունների ավարտին հրթիռավարները ոչնչացրել են պայմանական գրոհայիններին, որոնք գտնվել են թիրախից 140 կմ հեռավորությամբ։