Արդեն ամենուր վաճառում են ելակներ: Չնայած այս մրգի վնասների մասին տեղեկություններին, չեք կարողանում նրանց կողքով անտարբեր անցնել: Մասնագետները վստահեցնում են, որ բնական և որակյալ մթերք կարող եք գտնել ոչ միշտ:
Առաջին ելակներն այնքան օգտակա չեն, որքան շրջանի պիկին: Սակայն օգտակար տարրեր պարունակում է: Ելակն իր մեջ պարունակում է վիտամիններ C, B1 և B2, ֆոսֆոր, կալցիում և երկաթ: Ելակն իր մեջ շատ կալորիա չի պարունակում, և այն կարող եք ուտել նույնիսկ քնելուց առաջ: Որպեսզի ընտրեք օգտակար ելակ, կարող եք հետևել այս խորհուրդներին.
Ինչպես ընտրել ելակ
Նայեք, հոտոտեք, փորձեք: Շուկաներում վաճառողները հյուրասիրում են գնորդներին: Իսկ դա ամենալավ միջոցն է համոզվելու համար, թե որքանով է անվտանգ ելակը:
Պահպանում
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է պահպանվում ելակը: Այն կարող է պահպանվել առանձին փաթեթներում կամ լինել արկղերում: Եթե հյութ է առաջացել, երևում են փտած մասեր, ապա ելակը հավաքել են երեք օր առաջ:
Մի′ մոռացեք տերևի մասին
Ընտրեք պինդ, չտրորված հատապտուղներ: Այդպիսի մրգերի մեջ առկա է C վիտամինի մեծ քանակություն:
Արտաքինը նշանակություն ունի
Միայն գույնով առաջնորդվելը մոլորություն է, չէ՞ որ տարբեր տեսակներ կան: Մեզ համար սովորական ելակն ունի վառ կարմիր գույն: Եթե խանութում ելակն ունի վառ մուգ գույն և ամուր է, ապա վստահ եղեք, որ այն սելիտրայով ներարկված է:
Մեծ, չի նշանակում ավելի լավ
Շատերը սխալ են անում, երբ նայում են ելակի չափսին: Հիշեք, որ մեծ լինելը դեռ լավը լինելու չափանիշ չէ:
Զգուշացե′ք
Համեղ հոտը որակի առաջին ցուցիչն է: Ելակը չպետք է խոնավ կամ քայքայված լինի: Եթե ելակը բույր չունի, ապա քիմիկատներով է սնուցված: