Վրաստանի ընդդիմադիրները ադրբեջանցի լրագրողի հարցով դիմել են երկրի իրավապահ մարմիններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ընդդիմադիրները Վրաստանում առևանգված և Ադրբեջան տարված լրագրող Աֆղան Մուխտարլըի գործի վերաբերյալ մանամասն հետաքննություն անցկացնելու և առաջացած հացերին պատասխան տալու կոչով դիմել են երկրի ներքին գործերի նախարարությանը և պետական անվտանգության ծառայությանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Եվրոպական Վրաստան-հանուն ազատության շարժում» խմբակցության ներկայացուցիչ Օթար Կախիզադեն նշել է, որ այս դեպքի հետ կապ ունեցող ցանկացած ոք պետք է օրենքի առաջ պատասխան տա: Կախիզադեի խոսքով` Մուխտարլըի առևանգմանը մասնակցել են Վրաստանի ոստիկանության քրեական ծառայության 3 աշխատակից:

Նրա կարծիքով` այս գործին խառնված են եղել ներքին գերծերի նախարարության և այլ ուժային կառույցների բարձրաստիճան այրեր ևս: Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն:




Լրահոս