Սևանա լճում կորած ձկնորսներից երկրորդի դին հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լճում այսօր՝ հունիսի 4-ին, հայտնաբերել են երեկ վաղ առավոտյան ջրահեղձ եղած Սուրիկ Ա.-ի դին: Նրա դին հայտնաբերել են ձկնորսները` Փամբակ գյուղի մոտակայքում:

Հուլիսի 3-ին հայտնաբերվել էր Սուրիկ Ս.-ի հետ Սեւանա լճում կորած 62-ամյա Կոլյա Սիմոնյանի դին: Նրանք զբաղվում էին խեցգետնի որսով:

Հիշեցնենք` հունիսի 2-ին ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ս.Ա.-ն եւ Կ. Ս.-ն ձկնորսական նավակով դուրս են եկել Սեւանա լիճ եւ չեն վերադարձել: Հունիսի 3-ին առավոտյան ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են ձկնորսության դուրս եկած եւ անհետացած Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին:




Լրահոս