
Frans Press գործակալությունը հայտնում է, որ Թուրինի Սան-Պաուլո մարզադաշտում ավելի քան հազար քաղաքացի է տուժել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ:
Եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով պարտության է մատնել «Յուվենտուսին»:
Թուրինի թիմի երկրպագուների համար հրապարակ էին բացել, որտեղ խաղին հետևում էին ավելի քան 20 հազար ֆուտբոլասերներ:
«Ռեալի» երրորդ գոլից հետո պայթյունի ձայն է հնչել, որը խուճապ է առաջացրել: Կատարվածի շուրջ կան տարբեր վարկածներ. ոմանք կրակոցի ձայներ են լսել, ոմանք` պայթյունի…
Մի քանի մարդ, այդ թվում` 4-ամյա երեխա, գտնվում են բժիշկների հսկողության տակ: