Բնության մեջ միշտ հավանական է հանդիպել թունավոր բույսերի: Հետաքրքրասեր երեխաները, որոնք ձգտում են ամեն ինչ համտեսել, կարող են տուժել:
Շատ թունավոր բույսեր օգտագործվում են նաև դեկորատիվ տեսքով, և դրանց կարող եք հանդիպել ոչ միայն անտառում, այլև հասարակական վայրերում: Պետք է միշտ ուշադիր լինել:
Գորտնուկ
Որտեղ է հանդիպում՝ հյուսիսային կիսագնդում, նախընտրում է խոնավ վայրեր, ճահիճ: Կան գորտնուկի մի քանի տեսակներ, որոնցից շատերը թունավոր են:
Ինչով է վտանգավոր՝ պարունակում է կծու հյութ, որը մաշկի վրա կարող է այրվածքներ թողնել: Եթե հյութն աչքերի մեջ լցվի, կարող է կուրություն առաջացնել:
Ցիկուտա
Որտեղ է հանդիպում՝ Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Աճում է շատ խոնավ վայրերում, գետերի ափերին, ճահիճներում: Խաբուսիկ գազարի պես է բուրում, բայց դա ամենաթունավորներից մեկն է: Տարբերակել նրան կարող է միայն կենսաբանը:
Ինչով է վտանգավոր՝ թունավորման դեպքում առաջանում են ցավեր, սրտի աշխատանքի խափանումներ, սրտխառնոց:
Բուզինա
Որտեղ է հանդիպում՝ Ավստրալիայում, հյուսիսային կիսագնդում: Տարածված տեսակներից են կարմիրն ու սևը: Եթե դուք դիպչել եք նրանց, պետք է լվանաք ձեռքերը:
Ինչով է վտանգավոր՝ առաջացնում է գլխացավ, փորացավ:
Օլեանդր
Որտեղ է հանդիպում՝ արևադարձային և մերձարևադարձային վայրերում:
Ինչով է վտանգավոր՝ կարող է փոխել սրտի աշխատանքի ռիթմը, առաջացնել թուլություն և նույնիսկ մահ:
Ակոնիտ
Որտեղ է հանդիպում՝ Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսայում Ամերիկայում:
Ինչով է վտանգավոր՝ Շատ թունավոր է: Առաջացնում է սրտի աշխատանքի խափանումներ, դեմքի, ձեռքերի և ոտքերի թմրություն և մահ:
Դուրման
Որտեղ է հանդիպում՝ Հյուսիսայում և Կենտրոնական Ամերիկայում, Եվրոպայում և ՌԴ-ի հյուսիսային շրջաններում:
Ինչով է վտանգավոր՝ մարդիկ սկսում են զառանցել, կոմայի մեջ ընկնել:
Վայրի ստեպղին
Որտեղ է հանդիպում՝ Եվրասիայում և ԱՄՆ-ում
Ինչով է վտանգավոր՝ արևային օրերին կարող է առաջացնել այրվածքներ:
Մոլոչայ
Որտեղ է հադիպում՝ ամենուր
Ինչով է վտանգավոր՝ հյութն առաջացնում է այրվածքներ, ջերմություն:
Խավարծիլ
Որտեղ է հանդիպում՝ Եվրոպա, ՌԴ, ԱՄՆ
Ինչով է վտանգավոր՝ ոչ բոլորը գիտեն, բայց սա ուտել չի կարելի, քանի որ մեծ քանակությամբ աղ է պարունակում: