Հունիսի 4-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոց թիվ 111 շենքի մոտակայքում գտնվող հողամասում այրվում են ներկով լի տակառներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի 52/4 հասցեում գտնվող հողակտորում այրվում է 4 հատ 15 լիտր տարողությամբ պլաստմասսայե դատարկ տարա, 5 ծառ՝ ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի և 3-ը ջերմահարվել են:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:45-ին, մարվել՝ 14:53-ին: