
Նոր Fireball վիրուսն ունակ է կառավարել զոհերի բրաուզները` մեկնարկային էջերն ու որոնողական մեքենաները փոխարինելով կեղծ որոնողական-լրտեսներով:
The hacker news-ի տեղեկացմամբ՝ դրանից հետո սկսվում է համակարգչային գործընթացի վերահսկողությունն ու օգտատիրոջ անձնական տվյալների փոխանցումը հաքերներին:
Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները վստահ են, որ Fireball վիրուսն ստեղծել են չինացի ծրագրավորողները համացանցային գովազդներից ստացվող շահույթը մեծացնելու համար:
Վերլուծության համաձայն` Fireball վիրուսն արդեն տարածվել է ողջ մոլորակով և առնվազն 250 մլն համակարգիչներ է խոցել: