ՀՀ ՊՆ-ի կողմից կազմակերպված «Ռազմական լրագրություն» դասընթացի շրջանակներում երեկ լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել ԱՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ: Ի թիվս այլ հարցերի, լրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին, թե ինչու ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունն այլևս սահմանային իրավիճակի մասին ամենօրյա տեղեկություններ չի հրապարակում:
Լևոն Մնացականյանն այդպիսի որոշման մի քանի պատճառ նշեց և անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին: «Նպատակահարմար չենք գտնում լրացուցիչ լարվածություն մտցնելմեր հասարակության մեջ: Ամեն օր էլ մենք պետք է պատրաստ լինենք: Անկախ նրանից՝ մենք հայտարարում ենք, թե չենք հայտարարում, հասարակությունը միշտ էլ պետք է պատրաստ լինի: Մենք գտնվում ենք մի պատերազմի մեջ, որը դեռ վերջնական ավարտված չէ»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան
Արցախ