ՀՀ ՊՆ-ի կազմակերպած «Ռազմական լրագրության» դասընթացի շրջանակներում լրագրողները երեկ հնարավորություն ունեցան հանդիպել Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանին:
Նա լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե բանակն իր ղեկավարությամբ ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ միայն արդարացրել է, այլև կարողացել է պատժել հակառակորդին և շեղել նրան ընտրած ճանապարհից:
«Հակառակորդ, որը տարիներ շարունակ միլիարդներ է ծախսում ոչ միայն սպառազինության, այլև պատրաստման, վերապատրաստման համար, ներգրավել է մասնագետների, սակայն միայն երկու օրում հասկացել է, որ դատապարտված է ձախողման»,- նշեց նա:
Անդրադառնալով Մինսկի խմբի աշխատանքին` նա նշեց, թե ողջունում է դա, սակայն ընդգծեց, որ բանակցություններ չկան, այլ կա հանդիպում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան
Արցախ