Ինչ հանգուցալուցում ստացավ արմավիրցիների բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արմավիրի մարզի Մայիսյան և Մրգաշատ գյուղերի բնակիչները փակել էին Երևան- Արմավիր ճանապարհը՝ բողոքելով ովոռոգման ջուր չունենալու դեմ:

ArmLur.am-ի հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը նշեց, որ խնդիրն արդեն կարգավորվել է: «Իրենց ասած ժամին բերեցին, ջրերը տվեցին. հիմա ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա»,-  նշեց նա:

Մովսիսյանի խոսքով, խնդիրը վերացել է նաև Մրգաշատի դեպքում. «Մենք հարակից համայնքներ ենք, և′ մեզ է ջուր գնում, և′ իրանց: Դեմը շաբաթ-կիրակի էր, երեկ էլ ոչ աշխատանքային օր էր, շոգերն էլ մի քիչ շատ բան արեց, խառնվել էր իրար»,- նշեց նա:




Լրահոս