Քաթարի հետ չորս արաբական երկրների դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին նորության ֆոնին զուգահեռ, նավթի համաշխարհային գներն աճ են գրանցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երևանյան ժամանակով ժամը 09:42-ի դրությամբ Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1,42 տոկոսով՝ հասնելով բարելի համար 50,66 դոլարի:
WTI ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 1,43 տոկոսով՝ հասնելով բարելի համար 48,34 դոլարի:
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն երկուշաբթի առավոտյան հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
Այս 4 երկրները Դոհային մեղադրում են ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և այդ արաբական պետությունների ներքին իրավիճակի ապակայունացման մեջ:
Նշենք, որ այս երկրների դաշինքը փակել է Պարսից ծոց երկրի մուտքը, ինչը լարվածություն է առաջացրել աշխարհում ամենախոշոր նավթարդյունահանող տարածաշրջանում: