«Բավարիան» կիսապաշտպաններ կկորցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիայից» կարող են հեռանալ պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշը և բրազիլացի Դուգլաս Կոստան. հաղորդում է «Bild»-ը:

26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար մյունխենցիները պահանջում են նվազագույնը 40 մլն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», ֆրանսիական ՊՍԺ-ն և Թուրինի «Յուվենտուսը»:

Իսկ ինչ վերաբերում է պորտուգալացուն, ապա նա գնահատվում է 35 մլն եվրո: Նշենք, որ կիսապաշտպանը կարող է այլ ակումբ տեղափոխվել վարձակալության հիմունքներով:




Լրահոս