Ինձ համար մեծ երջանկություն է, որ կարողացա մեր հայրենիքը, մեր մշակույթը լավ ներկայացնել և հաղթանակի արժանացնել:Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է երգչուհի Դալիթան, ով հաղթել է օրերս կայացած Մալթայի երաժշտական փառատոնում:

Հավելենք, որ Դալիթան հրավիրվել էր փառատոնին որպես հատուկ հյուր:

«Փառատոնի ընթացքում անակնկալ տեղի ունեցավ և համերգի կազմակերպիչներից մեկը, շատ հավանելով Դալիթային, հրավիրեց մասնակցելու Miss European Beauty 2017 մրցույթին, որն անցկացվում է այս օրերին Մալթայում»,-ասաց Դալիթայի մայրը:

Դալիթայի խոսքով՝ նրա գեղցկությունը Եվրոպային գերել է, որից հետո նա հրավիրվել է Ֆրանսիա:
Լիդա Եղիազարյան






























