Օշականում խնայված ջուրն ուղղվեց դեպի Էջմիածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեոլիա Ջրի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Աշտարակ» տեղամասի կողմից օրերս ուսումնասիրվեց իր համակարգի հերթական ջրային կառույցը, որի հետեւանքը եղավ նույնպես հերթական նորամուծությունն իր դրական արդյունքով:

Եւ այսպես՝ Օշական համայնքի օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/: Այն առանձին խողովակաշարով սնվում է «Բազմաղբյուր – Էջմիածին» ջրատարից, վայրկյանում 72 լիտր քանակով։ Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ սպասարկման տարածքի բաշխիչ ցանցում ջրապահանջի նվազմամբ պայմանավորված, հատկապես գիշերային ժամերին, ՕԿՋ-ում մշտապես առկա էր վայրկյանում 8-10 լիտրի ջրաթափում (перелив): Ջուրն իզուր կորչում էր այն ժամանակ, երբ այլ վայրերում սպառողը դրա կարիքն ուներ:

«Աշտարակ»-ի առաջարկությունը բխում էր իրավիճակից: «Մեր կողմից առաջարկվեց ՕԿՋ-ն

շրջանցել, – բացատրում է տեղամասի գլխավոր ճարտարագետ Աշոտ Գրիգորյանը: – Ջրամբարից վերեւ ու ներքեւ ընկած հատվածներն իրար միացնել 50 մետր երկարությամբ 200մմ տրամագծով նոր խողովակով»:

Իսկ դա նշանակում էր, որ այսուհետեւ Օշական համայնքում սպառման ծավալների նվազման դեպքում ջուրը պետք է հետ հոսեր ոչ թե ՕԿՋ ու դուրս թափվեր, այլ նորակառույց ջրագծով՝ դեպի «Բազմաղբյուր – Էջմիածին» ջրատար: Խնդիրը լուծվում էր արմատապես: Մտածեցին՝ ներկայացրին: «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինությունը խրախուսեց տեղամասի նախաձեռնությունը, հատկացրեց անհրաժեշտ միջոցներ, ու ծրագիրն «Աշտարակ» – ի ուժերով արագորեն իրականացվեց: Խնայված ջրաքանակն ուղղվեց դեպի Էջմիածին։

Վեոլիա Ջուր ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն




Լրահոս