ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողացել է «Յուքոմ»-ի չհրկիզվող պահարանը՝ կանխիկ գումարով հանդերձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղից խոշոր չափով գողություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղերից մեկի մուտքի ապակյա փեղկը, մուտք է գործել ներս և հափշտակել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է կանխիկ գումար:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները. տեսախցիկներն արձանագրել են մուտքի դուռը բացելու և պահարանը հափշտակելու դրվագները։

Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն առերևույթ հանցագործություն կատարած անձի, նրա գտնվելու վայրի կամ գողության հանգամանքների մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:




Լրահոս