Հիշո՞ւմ եք նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանի խոստումը. «Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ասել էր Սերժ Սարգսյանը` մատնանշելով ուղղությունները, որոնց արդյունքում հնարավոր է ապահովել նշված ցուցանիշը.
1. արտագաղթի դադարեցում,
2. ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում եւ
3. արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:
Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի ելույթի` տնտեսական ոլորտի վերաբերյալ լուրջ վերլուծություններ անելը միանգամայն անիմաստ զբաղմունք է, քանի որ նրա ներկայացրած ծրագրերը միշտ հեռու են եղել իրականությունից, իսկ խոստումներից շատ-շատերը պարզապես մնացել են անկատար: Եւ այսօր դժվար է գտնել մեկին, որ լուրջ ընդունի նաեւ այս խոստումը, կհավատա, որ, օրինակ, 2040 թվականին
Հայաստանի բնակչությունը երբեւէ կարող է հասնել 4 միլիոնի: Որեւէ մեկը չի հավատա, քանի որ չկան եւ չեն էլ նշմարվում Հայաստանում առաջիկա տարիներին արտագաղթի դադարեցման, ծնելության ավելացման կամ ներգաղթի նախադրյալներ: Ընդհակառակը, ժողովրդագրական առումով իրավիճակը գնալով էլ ավելի է վատթարացել. Հայաստանից արտագաղթը շարունակվում է անդադար:
Մանրամասները` տեսանյութում