ՖՈՏՈ. Նշաններ, որոնք վկայում են` ձեր օրգանիզմն օգնության կարիք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու օրգանիզմը մեխանիզմ է, որտեղ շատ գործողություններ միաժամանակ են կատարվում: Հաճախ մարմինը նշաններ է ցույց տալիս, որոնք մենք անտեսում ենք և որոնք առողջական խնդիրներ են առաջացնում: Սակայն կան նշաններ, որոնց հանդեպ պետք է ուշադիր լինել:

Անքնություն, դող, ոտքերի ցավեր

Սա նշանակում է, որ ձեր օրգանիզմին պակասում է մագնիում և կալիում: Որպեսզի լրացնեք այս տարրերի պակասը, պետք է շատ ուտեք լոլիկ, նարինջ  բանան:

Չոր մաշկ

Չոր մաշկը կարող է փաստել այն մասին, որ ձեր օրգանիզմին պակասում է վիտամին E, այդ պատճառով պետք է շատ բանջարեղեն և ձուկ օգտագործեք:

Քաղցրի կարիք

Եթե քաղցրի կարիք եք ունենում, ապա պատճառ կարող է դառնալ լարվածությունը, դեպրեսիան և հոգնածությունը: Պետք է ուտել մեղր կամ մուգ շոկոլադ:

Սառույց ուտելու ցանկություն

Սառույց ուտելու ցանկությունը վկայում է այն մասին, որ ձեր օրգանիզմը երկաթի պակասություն ունի: Իսկ դա լրացնել կարող է հավկիթը և տավարի միսը:

Ատամների արյունահոսություն

Սա վկայում է C վիտամինի պակասի մասին: Պետք է կերակրացանկում ներառել կարմիր պղպեղ, լոլիկի մածուկ, կաղամբ:

Շրջանակներ աչքերի շուրջ

Սա կարող է առաջանալ 50-անց մարդկանց մոտ և դա նորմալ է: Սակայն, եթե դա առաջանում է երիտասարդ մարդու մոտ, ապա դա վկայում է խոլեստերինի բարձր մակարդակի մասին:




Լրահոս