
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը տարեցտարի նվազում է: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն վերջին երկու տարիներին ավելի շատ կենդանիներ են անկել, քան նախորդ տարիներին: 2010 թվականի վերջին կենդանաբանական այգին ունեցել է 256 տեսակի կենդանի եւ թռչուն, իսկ կենդանիների ու թռչունների գլխաքանակը կազմել է 2807: Իսկ ահա անցած տարեվերջի դրությամբ Երեւանի կենդանաբանական այգում առկա է եղել 149 տեսակի կենդանի, որոնց գլխաքանակը կազմել է 854: Ընդ որում, կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակը սկսեց նվազել այն բանից հետո, երբ տնօրեն դարձավ Ռուբեն Խաչատրյանը: Իսկ սա հետեւանք է այն բանի, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները անկել են»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: