Թալիշում հակառակորդի կողմից դաժանաբար սպանված Խալափյանների որդին պատմում է մանրամասները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա ապրիլի 3-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով սպանվեցին Թալիշի բնակիչներ Վալերա Խալափյանն ու նրա կինը` Ռազմելան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թալիշ համայնքի բնակիչ Մարտիրոս Վարդանյանը պատմեց, որ ինքն առաջինն է եղել, որը դեպքից հետո Խալափյանների տուն է մտել եւ տեսել, թե ինչպես են ադրբեջանցիները սպանել ընտանիքին:

Նրա պատմելով՝ Խալափյանների որդին՝ Գագիկը, այդ թեժ պահին իր անչափահաս երեխաներին դուրս է հանել դեպի թաքստոց, իր զենքը տվել մորը՝ նրան հորդորելով պաշտպանվել, մինչեւ տեղավորի անչափահասներին ու օգնության կանչի հատուկ ջոկատայիններին:

Բայց մինչեւ վերադարձել է, տեսել է ծնողներին սպանված: «Ես հասկացա, որ Գագիկի մոր ձեռքը զենք է եղել, ու երբ ազերիները մտել են տուն, նա զենքը պահել է նրանց վրա, դրա համար հսկայական կրակահերթ են բաց թողել ծերերի վրա»,- պատմեց Վարդանյանը: Ավելի քան մեկ տարի առաջ կատարվածի մասին այսօր էլ Խալափյանների ընտանիքը սարսուռով է հիշում: Այժմ նրանք բնակվում են Ալաշան համայնքում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս