«Փաստ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը փորձում է ամեն գնով ազատվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներից ու նրանց հարազատներից։
«Փաստ»-ին հասած տեղեկություններով՝ մարզպետը սկսել է առավել ուշադիր «վերահսկել» նախկին վարչապետի կողմնակիցների գործունեությունը մարզպետարանին ենթակա կառույցներում։
Մասնավորապես՝ թերթին հասած տեղեկություններով, Արամայիս Գրիգորյանի ուշադրության կենտրոնում է թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանը, ով Արարատի մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ Գեղամ Միրզոյանի քույրն է։ Մարզպետ Արամայիս Գրիգորյանը նախ ստուգողներ է ուղարկել դպրոց, ապա համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, այժմ էլ որոշել է լուծարել դպրոցը՝ իբր անբարեկարգ վիճակի պատճառով։ Թիվ 3 միջնակարգ դպրոցն այս պահին 400 աշակերտ ունի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: