«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վերջին օրերին վարչապետի հրաժարականի մասին ակտիվորեն շրջանառվող տեղեկությունները հենց այնպես չեն սպրդում տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ: Նախագահ-վարչապետ տանդեմի մասին իշխանական կուլիսներում գերադասում են ոչ մի խոսք չասել, թեեւ համոզված են, որ արտահոսքը իշխանական թեւերից մեկի «ձեռքի» գործն է:
Ասում են, թե այս լուրերի նպատակը Կարեն Կարապետյանի «դիմադրողականությունը» ստուգելն է, հասկանալու համար, թե ինչպես կդրսեւորի նա իրեն նման հավանական տարբերակի դեպքում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: