Հունիսի 5-ին, ժամը 22:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի 01 QG 010 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ա.), «Mercedes E320» մակնիշի 16 xx 116 (վարորդ՝ Գ. Մ.) և «ԳԱԶել» մակնիշի 4672 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդ՝ Գ. Հ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան: