
Հունիսի 6-ին, ժամը 09:29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 77 ա շենքի մուտքում հանկարծամահ է եղել 1944 թ. ծնված Հ. Ֆ.-ը, ում բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դին տեղափոխել են բնակարան: