Երևանում դժգոհությունների նոր ալիք է հասունացել. մայրաքաղաքի գլխավոր հատակագիծն աղավաղված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ Երեւանում դժգոհությունների նոր ալիք է հասունացել. բանն այն է, որ ՀՀ կառավարությունում պատրաստվում են Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բյուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերական հանրային շահ ճանաչելու մասին որոշում կայացնել: Նշենք, որ այդ փողոցներում նախատեսվում է կառուցել կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ եւ հյուրանոցներ:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ:

«Մի ծրագրի ֆինանսավորում կա՝ «Հին երեւանն» է: Կարծում եմ, որ դրանով առաջնորդվելը սխալ է: Ես բազմաթիվ անգամ եմ ասել: Բանն այն է, որ «Հին Երեւվան» ծրագրի շրջանակներում, այդ փոքր հատվածում բոլոր տները պետք է հավաքեն իրար վրա եւ դա բոլորովին «Հին Երեւան»-ի արդյունքը չի տալու: Ալեքսանդր Թամանյանի հատակագծով դա գլխավոր պողոտան է, որը պետք է լիներ կանաչ գոտի»,-ասաց նա:


Ճարտարապետների միության նախագահի խոսքով՝ Թամանյանի ժառանգությունը` Երեւանի գլխավոր հատակագիծն աղավաղում է մեր կառավարությունը. «Բոլոր տները հավաքում ենք մի տեղ, մի շենքի մեջ եւ դա համարում ենք, որ արեցի՞նք «Հին Երեւան», նման Երեւան չի լինում»:
«Չի կարելի նման բան անել: Դա Երեւանի հետ բացարձակապես կապ չունեցող մի ամողջական շենք է լինելու»,- եզրափակեց իր խոսքը Մկրտիչ Մինասյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս