
Հունիսի 6-ին, ժամը 10:49-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Արջահովիտ գյուղում այրվում է բնակելի տուն:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 28-րդ փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ 1959 թ. ծնված Ռ. Հ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:18-ին: