ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երուսաղեմում

Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը: Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Միացյալ Նահանգների նախագահը մայիսի 22-ին այցելել է Սուրբ Հարության տաճար, որտեղ ելույթ է ունենալու Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախումբը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ՀՀ երկքաղաքացիների զինվորական ծառայության հարցն ի՞նչ կարգով է լուծվում: Եվ ցանկանում եմ մի փոքր մանրամասն տեղեկանալ երկքաղաքացիների իրավունքներից եւ պարտականություններից: Որո՞նք են դրանք:

Մանուկ Սիրադեղյան (59 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների: ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը՝ բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե լրացել է անձի կենսաթոշակի անցնելու տարիքը, ապա նա ո՞ւր պետք է դիմի, ի՞նչ պետք է անի:

Մարինե Իսահակյան (63 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:
Այսպես՝ տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) դիմումը.
2) անձը հաստատող փաստաթուղթը.
3) հանրային ծառայությունների համարանիշը.
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաuտանյաց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների.
6) լուuանկար (4 x 6 uմ չափի):
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:




Լրահոս