Հայաստանում ամառային հանգիստն անցկացնելը բավականին թանկ հաճույք է, առավելեւս, որ այդ հաճույքն էլ լիակատար չէ: Այդ պատճառով էլ բազմաթիվ ընտանիքներ գերադասում են իրենց հանգիստն անցկացնել Եվրոպական երկրներում, քանի որ այնտեղ գներն ավելի մատչելի են:
ArmLur.am-ը տուրիստական ընկերություններին փորձեց պարզել, թե հատկապես,որ երկրներում են իրենց ամառային հանգիստն անցկացնում մեր հայրենակիցները։
«ԲՈԳԵՄԱ ԼԵՆԴ» տուրիստական գործակալության աշխատակիցը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի մեր քաղաքացիների մեծամասնությունը նախընտրում է իր հանգիստն անցկացնել Հունաստանում, Իտալիայում և Իսպանիայում:
Տուրիստական գործակալության աշխատակցի գնահատմամբ՝ արտերկրում հանգիստ անցկացնելը միջինում կազմում է մոտավորապես 2000$:
Իսկ, «ԳԼՈԲՈՒՍ ՏՈՒՐՍ» տուրիստական գործակալության աշխատակիցը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հիմնականում դիմում են Հունաստան, Մալդիվյան կղզիներ մեկնելու համար: Մալդիվյան կղզիներում համեմատաբար ավելի մատչելի է, և քաղաքացիներ շատ գոհ են այնտեղից վերադառնում:
Լիդա Եղիազարյան