ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանի ձերբակալությունից, մասնավորապես, որ առերեսում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանի եւ իրենց որդու ազատության մեջ հայտնվելու համար կաշառք տվող Վարդենիս քաղաքի բնակիչների միջեւ:
Ինչպես հայտնի է ԱԱԾ-ն քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել, որ կաշառք տալու գործով ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանին եռւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանը: Բան այն է, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի «Սև հողեր» կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել , ինչի արդյունքում կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Գ.Գ.-ն: Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողները իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանին, ով ստացել է կաշառքը սակայն չի կատարել խոստումը,արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գ.Գ-ն կալանավորվել է եւ նրա գործը ուղարկվել է դատարան:
Ըստ էության մեղադրյալի ծնողները տեսնելով, որ չեն կարողանում իրենց երեխային ազատ արձակել, այլ ճանապարհ են գտել: Ըստ ԱԱԾ-ի` Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդի միջոցով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11 միլիոն 343 հազար 373 դրամ` իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու համար, սակայն այս գործը եւս գլուխ չի եկել:
Եվ ահա ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ նախօրեին ՀՔԾ-ում եղել է առերեսում կաշառք տվող Վարդենիս քաղաքի բնակիչների եւ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանի միջեւ, որի ժամանակ Վարդենիս քաղաքաի բնակիչները ասել են, որ իրենք անձամբ դատախազին կամ դատարանի նախագահին գումար չեն տվել, իրենք գումարը տվել են Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբորը` Հայկ Կարապետյանին:
Այս պատմությունից ըստ էության հասկանալի է դառնում, որ մարզի դատախազի եւ դատարանի նախագահի դեմ այլ անձիք են կոնկրետ ցուցմունք տվել ու չի բացառվում, որ ցուցմունք կամ տվել է դատարանի նախագահի վարորդը կամ էլ Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը:
Ինչեւէ ArmLur.am-ին հայտնի դարձավ , որ աղմակահարույց այս գործը բավականին խորը արմատներ ունի, որին կանդրադառնաք ավելի ուշ:
Քնար Մանուկյան