Գաղտնիք չէ, որ չի կարելի վարսերը հաճախակի լվանալ: Մազերը չափից հաճախակի լվանալը կարող է հանգեցնել թե ոչ դրական արդյունքի, այլ միանգամայն հակառակ ազդեցություն ունենալ:
Նրանք, ովքեր ամեն օր լվանում են իրենց վարսերը, ապա դրանք սկսում են ավելի մեծ քանաքակությանմբ ճարպ արտադրել:
Առաջարկում ենք մի քանի տարբերակ` մազերն ավելի ուշ լվանալու, բայց միեւնույն ժամանակ գեղեցիկ տեսք ունենալու համար:
Հետևեք սննդակարգին
Որպեսզի ձեր վարսերը երկար ժամանակ մաքուր մնան, պետք է սննդակարգից բացառեք յուղոտ և տապակած սնունդը, շաքարը և սպիտակ հացը: Դրանք ավելի լավ է փոխարինել բանջարեղենով և մրգերով, կաթնային մթերքներով, դիետիկ մսով:
Օգտագործեք չոր շամպույն
Որպեսզի յուղոտ փայլը թաքցնեք, վարսերը բաժանեք մասերի և չոր շամպույն քսեք արմատներին: Սպասեք 10 րոպե, ապա սանրեք վարսերը:
Օգտվեք աքսեսուարներից
Եթե մազափունջ ունեք, ապա կարող են օգնության հասնել վարսերի համար նախատեսված աքսեսուարները, որոնք գեղեցիկ են դիտվում նաև կարճ մազերի դեպքում:
Ուշադրություն դարձրեք ջրի ջերմաստիճանին
Ուշադրություն դարձրեք ջրի ջերմաստիճանին, որով լվանում եք վարսերը: Այն պետք է լինի գոլ, նույնիսկ մի փոքր սառը, բայց ոչ տաք:
Հյուսքեր արեք
Յուղոտ վարսերը փոխում են բնույթը, եթե հաճախ հյուսքեր անեք: Ընդ որում, որքան անհարթ լինեն այդ հյուսքերը, այնքան ավելի լավ:
Քնելուց առաջ սանրեք վարսերը
Քնելուց առաջ վարսերը սանրեք և նույնիսկ կարող եք հյուսքեր ստանալ:
Փոխեք վարսերի բացվածքը