Այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 25 հազար 175 ուղեւոր: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: Ըստ այդմ` «Զվարթնոց» օդանավակայանից այս տարվա հունվար-մայիսին ՀՀ-ից մեկնել է 435 հազար 580, իսկ ժամանել` 412 հազար 2 ուղեւոր:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնողների թիվը կազմել է 14 հազար 513, իսկ ժամանողներինը`12 հազար 916: Նկատենք, որ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, սակայն մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում օգտվում են ցամաքային ճանապարհից: Նրանք նախընտրում են ավտոբուսով մեկնել, քանի որ տոմսի արժեքն էժան է եւ անվճար ուղեբեռ տեղափոխելու հնարավորությունն էլ կա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան