Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ազատել է աշխատանքից:
Նշենք, որ երբ Իշխան Զաքարյանը միացավ «Ծառուկյան» դաշինքին, վերջինիս կինը` Գայանե Սողոմոնյանը, սառեցրեց անդամակցությունը ՀՀԿ-ին: Եվ դեռ այն ժամանակ խոսվում էր, որ նրան կազատեն աշխատանքից: