Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածքում շուտով շինարարական աշխատանքներ են մեկնարկելու: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ բանակցում են տոնավաճառի առևտրականների հետ՝ նրանց գործունեությունն այլ տարածքներ տեղափոխելու համար:
Այսօր հերթական նման քննարկումն է եղել Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի մասնակցությամբ, որը սակայն անարդյունք է եղել: Առևտրականների խոսքով` փոխքաղաքապետը մեկ շաբաթ ժամանակ է տվել շուկայից դուրս գալու համար, սակայն առևտրականները դեմ են այդ որոշմանն ու ավելի շատ ժամանակ են պահանջում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան