
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 114-ամյակի առիթով Երևանի քաղաքապետարանի աշխատակազամի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, Երևանի քաղաքապետի անունից ծաղկեպսակ դրել մեծ երաժշտահանի շիրիմին:
Աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել նաև «Արամ Խաչատրյան» ամենամյա փառատոնի մասնակիցները, ինչպես նաև բազմաթիվ արվեստագետներ և երաժշտասերներ: